Երեկ՝ հունիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա Վլադիսլավ Մելիքյանը իր վարած Samand մակնիշի 35 RR 838 համարանիշի ավտոմեքենայով, Արտաշեսյան փողոցում՝ 46 շենքի դիմաց, վրարերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդ հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, այդ պահին նշված վայրով անցնող շտապօգնության մեքենայով, վրաերթի ենթարկվածին, ով գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանը և քննչական բաժնի Ա. Վանյանն ու տեղակալ Ս. Սամվելյանը դեպքի վայրից մեկնել են հիվանդանոց՝ պարզելու համար մահացածին ինքնությունը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Գագիկ Ավագյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Վ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02