Ծիրանի բերքը սնկային հիվանդությունների պատճառով այս տարի մոտ 30-40 տոկոսով քիչ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։ «Եթե անցած տարվա այս ժամանակաշրջանն ուսումնասիրենք, ապա մոտ եռակի թանկ է այս տարի ծիրանը: Եվ դա մենք կապում ենք ոչ միայն ներքին պակասության հետ, այլ նաեւ այն բանի հետ, որ տարին մոտ 2 շաբաթ հետ է ընկել: Դրանում նաեւ անձրեւներն իրենց մեղքն ունեին եւ փոշոտումը վատ կատարվեց անձրեւների պատճառով: Հիմա էլ այս անձրեւների հետեւանքով ունենք նաեւ սնկային հիվանդություններ, որոնք կրկին վնաս են հասցրել բերքին։ Բերքը անցած տարվա համեմատ մոտ 30-40 տոկոսով նոսր է»,–նշեց նա: Հրաչ Բերբերյանը շեշտում է՝ սնկային հիվանդությունները հնարավոր էր կանխել, եթե գյուղնախարարությունը չթերանար: «Նախարարություում բյուջեից աշխատավարձ են ստանում ու ոչինչ չեն անում։ Ոչ մի նորմալ երկիր առանց գյուղնախարարության չի մնում, իսկ մեր երկրում միավորել են»,–դժգոհում է նա։ Հրաչ Բերբերյանը նկատում է՝ սնկային հիվանդությունները ազդում են հիմնականում ծիրանի որակական հատկանիշների վրա՝ արտաքին տեսքի վրա, ինչն էլ իր հերթին կարող է բացասաբար անդրադառնալ ծիրանի արտահանման վրա. «Այսօր զրուցել ենք «Սպայկայի» ներկայացուցիչների հետ, արտահանման վերաբերյալ, իրենք խոստացել են անպայման արտահանել: Իրենք էլ ասում են, որ գինը շուկայում չի իջնում, այսինքն՝ այնքան բերք քիչ է, որ գինն էլ իջնի»: Նրա փոխանցմամբ՝ սնկային հիվանդություններն ազդում է ոչ միայն ծիրանի վրա, այլ նաեւ դեղձի, խնձորի, կեռասի վրա. «Դեղձի բերքը դեռ չկա, բայց դեղձենու տերեւների վրա արդեն սնկային հիվանդության նշանները կան»: Ընդհանուր առմամբ, տարին, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահի գնահատմամբ, բերքառատ չէ. «Կարտոֆիլի ցանքատարածությունները համեմատած անցած տարիների՝ ավելի է քչացել: Կառավարությունը մտահոգվելու տեղ ունի, քանի որ կարտոֆիլը գնելու է ոչ թե 90 դրամով, այլ՝ 100-150 դրամով եւ ավելի թանկ։ Զարմանում եմ, որ պաշտպանությունից են խոսում, բայց ոչ մեկ չի մտածում, որ բանակը կարտոֆիլ էլ է ուտում»։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02