Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունիսի 17-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վիգեն Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել արմատական բարեփոխումների այս փուլում ԵԽ գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Փոխնախարար Քոչարյանն ընդգծել է նաև համագործակցության երկարատև ու հաջողված փորձը ԵԽ-ի հետ՝ որպես հետագա արդյունավետ գործունեության հիմնաքար:
Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում Կառավարությունն իրականացնում է Դատաիրավական բարեփոխումների, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության, ինչպես նաև Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանցից բխող գործողությունների ծրագրերի մշակման համալիր աշխատանքներ, որոնք կանխորոշելու են առաջիկա տարիների գործունեության առաջնահերթությունները նախանշված ոլորտներում: Վ.Քոչարյանը հատուկ կարևորել է դատաիրավական բարեփոխումներ կատարելու օբյեկտիվ անհրաժեշտությունը, դատական համակարգի անկախության և հանրային վստահության ապահովման հրամայականը:
Գաբրիելա Բատաինի-Դրագոնին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Արդարադատության նախարարությունը կարևոր գործընկեր է ԵԽ համար նախանշվող բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ներկայացնելով դատաիրավական բարեփոխումների շրջանակում համագործակցության գործողությունների ծրագիրը՝ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին ընդգծել է նաև, որ դատաիրավական բարեփոխումների աջակցության շրջանակում ԵԽ կողմից արդեն իսկ երաշխավորված է զգալի ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև հայտնել է ԵԽ պատրաստակամությունը՝ ամբողջ ծավալով աջակցություն ապահովելու հարցում:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Վիգեն Քոչարյանը գործընկերներին վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է նախաձեռնվող բարեփոխումների ընթացքում հենվել Եվրոպայի Խորհրդի չափորոշիչների և փորձագիտական ներուժի վրա:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02