ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Արարատ Միրզոյանին խնդրել է փոքր-ինչ հետաձգել իր երդման արարողությունը՝ մինչ որպես փաստաբան որոշ գործերից հրաժարվելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչ է լինելու ՄԻԵԴ-ում այն գործերի վիճակը, որոնց փաստաբանն ինքն է:
«Մոտ 80 գործերով մասնակցում եմ ՄԻԵԴ վարույթներին: Դրանց զգալի մասից արդեն դուրս եմ եկել վերջին օրերին, նախնական նամակներն ուղարկել եմ՝ դատարանին տեղեկացնելով: Խնդրել եմ ԱԺ նախագահին, որ հետաձգի իմ երդման արարողությունը, որ մինչ դա հասցնեմ ոչ միայն ՄԻԵԴ-ի,այլ նաև Հայաստանի ներպետական դատարանների, նաև՝ միջազգային քրեական դատարանին տեղեկացնեմ իրենց ցուցակներից դուրս գալու մասին»,-ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ինքն այդ ժամանակում պետք է հասցնի դատարաններին տեղեկացնել բոլոր գործերից հրաժարվելու մասին: Այդ գործերը, այդ թվում՝ Մարտի 1-ի զոհերի որոշ իրավահաջորդների գործերը, վերցնելու են ուրիշ իրավաբաններ: Գրիգորյանի խոսքով՝ նրանց հետ նախնական պայմանավորվածությունները կան: Նա վստահեցրեց, որ թողնելու է իր ողջ զբաղվածությունը, դադարեցնելու է ցանկացած ներգրավվածություն որևէ գործում:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Գրիգորյանի երդման արարողության ժամի և օրվա մասին կհայտարարվի լրացուցիչ:
Ազգային ժողովը Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավորի պաշտոնում հունիսի 18-ին փակ գաղտնի քվեարկությամբ: Նրա թեկնածությունն առաջարկել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02