Այսօր առավոտից Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, որի մասնակիցներից երկուսին տարել են ոստիկանության Շենգավիթի բաժին։ Panorama.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ նրանց ոստիկանություն են տարել խուլիգանության կասկածանքով և այս պահին քննություն է ընթանում։ Նշենք, որ ակցիա իրականացնող մի խումբը պաշտպանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մյուսներն էլ ազատազրկում են պահանջում: Կողմերի միջև լարվածության պատճառով՝ ոստիկանները նրանց խիստ նախազգուշացրեցին։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02