ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 19-ի նիստի որոշմամբ հստակեցվեց էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավորեցվեց սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատման հասցեի (վայրի), ընդհատման և վերականգնման ժամկետների վերաբերյալ ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկատվություն հրապարակել իր վեբ-կայքի, իսկ առնվազն 1 օր առաջ՝ հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` օրը երկու անգամ: (Գործող կանոններում մատակարարը սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ իր վեբ-կայքում հրապարակում է նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը՝ նաև դրանում կատարված փոփոխությունները):
Լրամշակվել է նաև առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափման ենթարկելու ընթացակարգը և սահմանվել է սպառողի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո այն մատակարարի կողմից երաշխավորված պահպանման ժամկետը։ Մասնավորապես, էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգի ներդրման շրջանակում ապահավաքակցված առևտրային հաշվառքի սարքերը մատակարարի մոտ պահպանվում են առնվազն 3 ամիս՝ եթե սպառողը ներկա է եղել ապահավաքակցմանը և 6 ամիս՝ սպառողի կողմից ապահավաքակցմանը ներկա չգտնվելու դեպքում:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 1-ից:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02