Հայկական կողմը բանակցությունները վարում է Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Չի կարող լինել բանակցային մի որևէ խոսակցություն, որ այդ շրջանակում չլինի, չբարձրացվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին:
Արման Աբովյանը հետաքրքրեց, թե որ փուլում են Արցախը բանակցային սեղան վերադարձնելու բանակցությունները:
«ԱԳ նախարարն ԱՄՆ-ում է և պետք է հանդիպում ունենա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Բանակցությունների ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին, կբարձրացվեն: Չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեման: Մենք բանակցությունները վարում ենք Ստեփանակերտում մարտի 12-ին Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Այսինքն, չի կարող բանակցային մի որևէ խոսակցություն լինել, որ այդ շրջանակում չլինի։ Հետևաբար՝ բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է»,-ասաց նա։
Նա վստահեցրեց, որ Հայաստանն ու Արցախն ի վիճակի են պաշտպանել իրենց, իրենց շահերը՝ ինչպես դիվանագիտական հարթակում, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, առաջնագծում: Փաշինյանը նշեց՝ այդ ընթացքում դա ապացուցել ենք և կշարունակենք ապացուցել:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ Զինված ուժերը բնականոն զարգացման փուլ են մտել: Իր ներկայացրած 100 փաստում ևս կարելի է տեսնել, թե ինչ գործողություններ են արվում բանակաշինության ոլորտում: Նա խորհրդարանի քաղաքական աջակցությունը կարևոր համարեց: «ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման և գործունեության կարևոր նպատակներից մեկը մեր զինված ուժերի հետագա զարգացումը խթանելն ու արագացնելն է, և այդ արագացումն առավել արդյունավետ դարձնելը, որպեսզի մենք համոզվենք, որ անցյալ տարիների պատմությունից արել ենք ճիշտ հետևություններ, և դրանց հետևել են դրանից բխող ճիշտ գործողություններ»,-ասաց վարչապետը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02