ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրի քաղաքի բնակչուհու սպանության դեպքը, վերջինիս որդին ձերբակալվել է:
ՔԿ-ից հայտնում են, որ հունիսի 19-ին «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակչուհու դիակը:
Նախնական տվյալներով՝ 2019 թ. հունիսի 19-ի երեկոյան Գյումրի քաղաքի բնակչուհու դուստրը և վերջինիս ամուսինը, կոտրելով 1948թ. ծնված կնոջ տան դռան փականքի շրջանակը, ներս են մտել և նկատել վերջինիս դիակը` դեմքի շրջանում առկա վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի որդին է՝ ծնված 1969թ.: Պարզվել է նաև, որ վերջինս հաշվառված է Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում «շիզոֆրենիա պարանոիդ ձևի կայուն դեֆեկտ ախտորոշումով»:
50-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մորը սպանելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02