Հաշվետու տարում մասնավորեցվել է ուղղակի ձևով երեք օբյկետ՝ «Գեոէկոնոմիկա ՓԲԸ», «Դիլիջան մանկական հակատուբերկուլյոզային առողջարան ՓԲԸ», «Տաշիրի» կինոցանցի գույք․ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա տեղեկացրեց, որ Պետգույքի կառավարման լիազոր մարմինը երեկ է իրենց նախարարությունը դարձել։
Պապիկյանի խոսքով՝ աճուրդով մասնավորեցվել են երկու օբյեկտ՝ «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա ՓԲԸ-ն» և «Երառ-սպասարկում ՓԲԸ-ն»:
Ըստ Պապիկյանի՝ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213,229 մլն դրամ, որից` ընկերությունների և գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 179,413 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 33,816 մլն դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 166,671 մլն դրամ: 2018 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 46,558 մլն դրամ:
Ըստ նրա՝ 3 գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 45 մլն ՀՀ դրամ և 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի:
Սոցիալական երաշխիքների ապահովման մասով 2 գնորդի կողմից նախատեսվել է ստեղծել 119 աշխատատեղ՝ 60 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով, 4 գնորդներ ստանձնել են պրոֆիլի պահպանության պարտավորություններ:
Սոցիալական երաշխիքների ապահովման մասով կատարվել է 1 գնորդի կողմից նախատեսված 20 աշխատատեղի (60 000 ամսական աշխատավարձով) փոխարեն ստեղծվել է 24 աշխատատեղ ( 73 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով)։
3 գնորդների կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:
Հաշվետվության մանրամասները՝ այստեղ։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02