ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2019 թվականի հունիսի 4-5-ը և հունիսի 10-11-ը ստուգումներ է իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձոր և Վերին Բազմաբերդ համայնքներում: Ինչպես տեղեկացրին ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, երկու համայնքներում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ և տեղազննությամբ պարզվել է, որ քաղաքացիներին և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության, վարելահող գործառնական նշանակության, գյուղատնտեսական այլ գործառնական նշանակության հողամասերում և դաշտային ճանապարհներում մասնավոր ընկերությունների կողմից իրականացվում են քարի արդյունահանման աշխատանքներ: Վերոնշյալ համայնքներում գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակությունը փոփոխելու և փոփոխված հողամասը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել: Արդյունքում խախտվել են ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները: Ելնելով ստուգման արդյունքներից՝ համապատասխան նյութեր են ուղարկվել Արագածոտնի մարզի դատախազություն՝ արձանագրված խախտումներին ընթացք տալու և իրավախախտում թույլ տված անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02