Վրաստանում բողոքի ցույցը ցրելու ոստիկանական ակցիայի ժամանակ վրացական տարբեր ԶԼՄ-ների 31 ներկայացուցիչ է տուժել։ Այս մասին ասվում է Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայում, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։
Հինգշաբթի զանգավածային հակակառավարական ակցիայի ժամանակ ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել։ Կեսգիշերին Ռուսթավելի պողոտայում ակցիան սկսել է ցրել հատուկ նշանակության ջոկատը, ջրցաններ են գործի դրվել։
Հանրահավաքի ժամանակ ընդհանուր առմամբ 240 մարդ է տուժել, ներառյալ՝ 80 ոստիկան։
Խարտիայի տեղեկատվությամբ՝ բոլոր տուժած լրագրողները ռետինե փամփուշտներով են վիրավորվել։ Օրինակ՝ Civil.ge պարբերականի լուսանկարիչ Գուրամ Մուրադովի ուղղությամբ 11 փամփուշտ են կիրառել, իսկ «Ռուսթավելի 2» հեռուստաալիքի լրագրող Թամար Բագաշվիլիի ուսը կոտրվել է և նրան վիրահատություն է անհրաժեշտ եղել։ «Ռուսթավի 2»-ի հսկիչ ծառայության անդամ Գեորգի Սուլաշվիլին կորցրել է աչքը, կոտրվել է նրա ծնոտը, և նրան ևս անհապաղ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ եղել։
Խարտիան նշել է տուժած լրագրողների անունները և պահանջել յուրաքանչյուր դեպքի հետաքննությունը։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02