Մայիսին Ադրբեջանի խորհրդարանը հաստատել էր Ադրբեջանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Աղբյուրների համաձայն, Սաուդյան Արաբիան եւ Ադրբեջանը համաձայնագիր են կնքել անվտանգության ոլորտում, որը ներառում է Իրանի հյուսիսում «ադրբեջանական փոքրամասնության» կարգավիճակի հարցը: Փաստաթղթում նշվում է նաեւ «իրանական ադրբեջանցիների ազգային ինքնության ամրապնդման անհրաժեշտության» մասին, որոնք իբր թե տառապում են իրանցիների կողմից ռասիզմից եւ խտրականությունից :
Թեհրանում չեն թաքցնում սաուդցիների՝(ինչպես եւ Իսրայելի) Իրանի հետ մրցակցությունը Կովկաս, մասնավորապես Ադրբեջան տեղափոխելու փորձերի կապակցությամբ մտագոհությունը:
Իրանցի հեղինակների կարծիքով, դա կարող է հանգեցնել Ադրբեջանի «լիբանանացմանը» եւ «ծայրամասային» տարածաշրջանի վերածմանը՝ արտաքին ուժերի նշանակալից ներկայությամբ՝ ուղղված Իսլամական հանրապետության դիմակայմանը:
Էր Ռիադը փորձում է Բաքվին համոզել «իրանական սպառնալիքի» առկայության մեջ:
Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք Բաքվում իրենց գործընկերներին զգուշացրել են, որ իրանական ազդեցությունն, իբրեւ թե, Ադրբեջանը «Իրաքի կովկասյան տարբերակի» կվերածի:
Ադրբեջանը, չնայած սոցիալ-տնտեսական խնդիրներին եւ արմատական իսլամական տրամադրությունների առկայությանը, շարունակում է կայունություն ցուցադրել: Բայց որքան երկա՞ր կհաջողվի այն պահպանել հանրապետության վրա արտաքին ազդեցության դեպքում:
Բացի դրանից 2017 թ. հանրությանը հայտնի դարձան բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի հրապարակումները սիրիացի զինյալներին եւ Եմենում պատերազմի համար Ադրբեջանի Silk Way Airlines պետական ավիաընկերության մասնակցությամբ Սաուդյան Արաբիա զենքի տեղափոխման մասին:
Silk Way Airlines-ը մասնավոր ընկերություններին, զենքի արտադրության ձեռնարկություններին առաջարկում էր սպառազինությունների մատակարարում դիվանագիտական չվերթների քողարկման տակ, որոնք ազատվում են ստուգումներից: Կարճ ժամակահատավածում հարյուրավոր չվերթներ էին իրականացվել, որոնք մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ տասնյակ տոննա սպառազինություն էին առաքել Մերձավոր Արեւելք:
Իսրայելում, ԱՄԷ-ում ԱՄՆ վարչակազմի հակաիրանական ծրագրերին փոխըմբռնումով են մոտենում:
Այժմ այդ երկրներին փորձում են ավելացնել Ադրբեջանը, որը Հյուսիսային Կովկասում սահմանակից է Ռուսաստանի հետ:
Սակայն պաշտոնական Բաքվի եւ Էր Ռիադի համագործակցության որոշ ձեւերը կարող են լրացուցիչ բարդությունների հանգեցնել Բաքվի երկխոսությունում ոչ միայն Թեհրանի, այլեւ Մոսկվայի եւ նույնիսիկ, հնարավոր է Անկարայի հետ:
Րաֆֆի Սամվելյան
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02