«Արթիկ» ՔԿՀ-ում պահվող երկու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը և ջրադուլը: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է.
«ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել տվյալ ՔԿՀ-ում հունիսի 9-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձ Հ.Դ.-ին և հունիսի 17-ից հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձ Վ.Մ.-ին:
Դատախազի կողմից նշված անձանց սահմանված կարգով հարցման ենթարկելու արդյունքում Հ.Դ.-ն հայտնել է, որ հացադուլը հայտարարել է իրեն առաջադրված մեղադրանքի, իսկ Վ.Մ.-ն՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հետ համաձայն չլինելու պատճառով:
Կայացած ընդունելության ընթացքում մարզի դատախազը անհրաժեշտ պարզաբանումներ է տվել նրանց բարձրացրած հարցերի, մի դեպքում մեղադրանքի էության, հիմնավորվածության, մյուս դեպքում՝ տվյալ խափանման միջոցի կիրառման հիմքերի, անհրաժեշտության հանգամանքների վերաբերյալ, բացատրել նրանց կողմին ընտրված բողոքը նման ծայրահեղ միջոցներով արտահայտելու բացասական հետևանքները և հորդորել հացադուլը և ջրադուլը փոխարինել իրենց իրավունքների իրացման իրավական միջոցներով:
Ընդունելության վերջում նշված անձինք հայտնել են, որ բավարարված են դատախազի այցով և տված պարզաբանումներով և նույն օրը դադարեցրել են հացադուլը և ջրադուլը»։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02