Վրացական Georgian Airways ավիաընկերությունն իր ուղևորներին Երևանով դեպի Մոսկվա թռչելու տրանզիտային չվերթ է առաջարկել, հայտնում է sputnik-georgia.ru-ն: Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից չեն կարողանա չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Հրամանագրում նշվում է, որ սա ժամանակավոր քայլ է, որի նպատակն է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: ՌԴ տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ արգելքը կվերաբերի նաև վրացական ավիաընկերություններին: «Ստեղծված իրավիճակում Georgian Airways-ն իր ուղևորներին Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտային չվերթներ է առաջարկում»,- ասվում է վրացական ավիափոխադրողի ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ թռիչքների դադարեցման որոշումը կայացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական վերահաժողովի նիստի շուրջ ծագած սանդալի ֆոնին: Վրացիներին զայրացրել էր այն փաստը, որ ռուսական պատվիրակության ղեկավար, նիստը նախագահող պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ուղեկցվելով ոստիկանության հետ բախումներով: Ռուսական պատվիրակությունը ստիպված է եղել լքել երկիրը: ՌԴ իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել մինչ հուլիսի 8-ը լքել Վրաստանը, սակայն եթե դա տեղի չունենա, ռուսական ավիաընկերությունները պատրաստ են ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Հայաստանի և Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով: Հայտնի է, որ լարված իրավիճակի ֆոնին ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար հետ են վերադարձնում դեպի Վրաստան տոմսերը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02