Մարդու իրավունքների ոլորտում Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից 8-րդ մրցանակը հանձնվել է հնդիկ իրավապաշտպան Հենրի Տիֆանյեին, ով հնդկական ոչ կառավարական «Ժողովրդական վերահսկողություն» (People`s Watch) կազմակերպության գործադիր տնօրենն է։ Մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Բեռլինում՝ փոխանցում է Korrespondent-ը։
Amnesty International-ի գերմանական ճյուղի գլխավոր քարտուղար Սելմին Չալիշկանի խոսքով՝ Հենին և նրա կազմակերպությունը պաշտպանում են նրանց, ովքեր ենթարկվում են պետական բռնության, պայքարում խոշտանգումների և խտրականության դեմ և միաժամանակ պաշտպանվում իշխանական հետապնդումներից։
Երախտագիտություն հայտնելով իրեն շնորհված մրցանակի համար՝ հնդիկ իրավապաշտպանն ընդգծել է, որ Հնդկաստանում տարածքը քաղաքացիական հասարակության կազմակերպության աշխատանքի համար մշտապես նեղանում է։
«Ժողովրդական վերահսկողություն» կազմակերպությունը ստեղծվել է ավելի քան 20 տարի առաջ։ 2012 թվականից կազմակերպության հաշիվները հնդկական բանկերում սառեցվել էին Հնդկաստանում ՀԿ-ների օտարերկրյա ֆինանսավորման արգելքի մասին օրենքի հիման վրա։
AI-ի գերմանական բաժնի մրցանակը հանձնվում է երկու տարին մեկ այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք իրավապաշտպան գործունեություն են իրականացնում առանձնապես ծանր պայմաններում։ Մրցանակի դրամական համարժեքը 10 հազար եվրո է։
1in.am
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
14:04 16.04.26
16:05 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
10:15 16.04.26
17:18 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44