ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի 41-րդ նիստի ընթացքում կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունը: Իտալիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Քամալյանը:
«Հայաստանը միշտ էլ ակտիվ է եղել ՊԳԿ-ում, բայց հիմա մենք ավելի շատ գործողություններ ենք կատարելու, որպեսզի ՊԳԿ-ի հետ ավելի ակտիվ և արդյունավետ համագործակցենք: Երկու օր առաջ մենք պարոն Ռախմանինի հետ հանդիպեցինք, և քննարկում ունեցանք այդ համագործակցության արդյունավետության բարձրացման մասին: Մի քանի ուղղություններ կան, որոնք շատ ավելի կբարձրացնեն մեր համագործակցության արդյունավետությունն ու մակարդակը»,- ասաց Քամալյանը:
Հունիսի 21-24-ը Իտալիայի Հանրապետությունում ընթացող նիստի ընթացքում քննարկվել է պարենի և գյուղատնտեսության բնագավառների վիճակը, ներկայացվել են ՊԳԿ-ի տարածաշրջանային համաժողովների, ինչպես նաև գյուղատնտեսության, հումքի, ձկնաբուծության, անտառտնտեսության, պարենային ապահովության հարցերով կոմիտեների հաշվետվությունները, ՊԳԿ-ի 2018-2021թվականների միջնաժամկետ ծրագիրը և ՊԳԿ-ի 2020-2021 թվականների բյուջեն: Նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև փակ քվեարկություն, որի արդյունքում ՊԳԿ-ի գլխավոր տնօրեն է ընտրվել Չինաստանի ներկայացուցիչ Ցյույ Դունյույը: Արտակ Քամալյանը չհայտնեց, թե Հայաստանն ում է տվել իր ձայնը:
«Մեծամասնությունն ընտրեց հենց Չինաստանի ներկայացուցչին: Երեք ներկայացուցիչ էին, երեքն էլ իրենց ծրագրերը ներկայացրին: Եվ 108 երկիր, որոշեց, որ Չինաստանի ներկայացուցչի ծրագիրն ամենահաջողն էր»,- նշեց փոխնախարարը: Այցի ընթացքում Արտակ Քամալյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև ԱՄՆ Գյուղդեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է գյուղատնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02