Հարկայի օրենսգրքի փոփոխությունների փաթեթով նախատեսվող եկամտային հարկը կնպաստի բիզնեսի ծախսը թեթևացնելուն ու բիզնեսին ավելի մրցունակ դարձնելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Եկամտային հարկի համահարթեցումը հաճախ ներկայացվում է հակադրության մեջ, այսինքն` քիչ ստացողների շահերը հակադրում են շատ ստացողների շահերի հետ: Ուզում եմ մեկ անգամ ևս հստակեցնել,որ նման հակադրություն փնտրելն իմաստ չունի: Հարկային օրենսգրքի այդ փոփոխությունը,եկամտային հարկը համահարթ դարձնելու նպատակը ոչ թե մեկի աշխատավարձը մյուսի հաշվին շատ դարձնելն է,այլ բիզնեսի ծախսը թեթևացնելն ու բիզնեսին ավելի մրցունակ դարձնելը»,-ասաց Թունյանը: Նրա գնահատմամբ՝ քննարկումների ընթացքում աբսուրդի հասնող մեկնաբանություններ էին հնչում, թե համահարթեցմամբ փորձում են բիզնեսի շահերը տարանջատել աշխատողների շահերից: Սակայն Թունյանը նկատեց, որ եթե արտահանող ուղղություններն օգտվում են դրանից, ապա դրանից համարյա թե ուղղակիորեն շահում են նաև աշխատողները: Նա նաև տեղեկացրեց,որ առանձին մասնագիտական քննարկում են կազմակերպել միայն համահարթ եկամտային հարկի թեմայով,որտեղ հրավիրել են թե անկախ փորձագետների, թե տարբեր քաղաքական թիմեր ներկայացնող մասնագետներ: Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է եկամտային հարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս: Հետո այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02