ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն: 2019թ. մայիսի 31-ին քաղաքացուց՝ ծնված 1998 թվականին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նախորդ օրը Կոմիտաս պողոտայի կանգառներից մեկում իրեն դանակահարել են: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: 20-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1987 թվականին: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի՝ 32-ամյա բնակիչը Կոմիտաս պողոտայում գտնվող սուպերմարկետին հարակից կանգառում, ալկոհոլ օգտագործած վիճակում, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կանգառում կանգնած աղջկա հասցեին, ինչի կապակցությամբ 20-ամյա երիտասարդը նրան դիտողություն է արել: 32-ամյա տղամարդը ցավագին է ընդունել երիտասարդի կողմից արված դիտողությունը եւ վերջինիս հայհոյել ու իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02