Հունիսի 25-ին 82 տարեկան հասակում վախճանվել Է ՌԽՖՍՀ ժոողվրդական արտիստուհի Ալլա Պոկրովսկայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում (ՄԳԹ): «Ալլա Բորիսովնա Պոկրովսկայան մահացել Է. այս նորությունը մեզ հենց նոր Է հասել, նրա հետ հրաժեշտի ժամանակը եւ վայրը հայտնի կդառնան ավելի ուշ»,- ասել Է թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Տնօրենությունում նույնպես հաստատել են դերասանուհու մահվան փաստը: Պոկրովսկայան 1959 թվականին ավարտել Է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԳԱԹ) դպրոց-ստուդիան, ինչից հետո նրան ընդունել են «Սովրեմեննիկ»-ի թատերախումբ, որտեղ նա աշխատել Է 45 տարի: Խաղացել Է ավելի քան 30 դեր: 2004 թվականին Պոկրովսկայան տեղափոխվել Է Չեխովի անվան ՄԳԹ: Երկար տարիներ դասավանդել Է դպրոց-ստուդիայում: Դերասանուհին նկարահանվել Է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Իտալական անձրեւ», «Այսքան կարճ երկար կյանք», «Ցերեկային գնացք», «12 աթոռ», «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ ես» եւ բազմաթիվ այլ ժապավեններ: Ալլա Պոկրովսկայան դերասան եւ ռեժիսոր Օլեգ Եֆրեմովի կինն Էր: Նրանց որդին՝ Միխայիլը, ինչպես նաեւ թոռները՝ Նիկոլայը եւ Նիկիտան, նույնպես ընտրել են դերասանի մասնագիտությունը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02