Երևանում հունիսի 27-ին անցկացվեց գերբարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառի «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքում «MAGIC» և «LST» միջազգային համագործակցությունների ղեկավարները ներկայացրեցին տեղեկատվություն «MAGIC» և նոր սերնդի՝ 23 մետր տրամագծով «LST» դիտակների մասին, նրանց աշխատանքի սկզբունքների, գիտական ծրագրերի, կիրառված բարձր տեխնոլոգիական լուծումների և ստացված կարևոր արդյունքների մասին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց նման միջոցառման անցկացումը ոլորտը զարգացնելու առումով։
«Գիտեք, որ հատկապես այս ոլորտում մեծ ավանդույթներ ունենք, և նման համաժողովները թույլ են տալիս մեզ հավատալու, որ ապագայի հաջողությունները լինելու են և պետությունը պատրաստ է աջակցել նմանատիպ բոլոր փորձերին։ Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, պետությունը որդեգրել է գիտության զարգացման միանգամայն նոր քաղաքականություն։ Վստահ եմ, որ այս քննարկման արդյունքները օգտակար են լինելու և նոր հրապարակումներ կլինեն,ինչը թույլ կտա ավելի զարգացնել Հայաստանի գիտությունը»,- ասաց Հարությունյանը։
Գիտաժողովին մասնակցում է ավելի քան 60 գիտնական Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Բուլղարիայից:
«MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը: «MAGIC»-ը երկու՝ 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգ է՝ տեղադրված Լա Պալմայում: «MAGIC» համագործակցությանն անդամակցում են Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Բուլղարիայի և Հայաստանի ավելի քան 20 խոշոր գիտական կազմակերպություններ և համալսարաններ: ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը 2016թ. հուլիսի 16-ից «MAGIC» միջազգային համագործակցության անդամ է:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02