Վաշինգտոնը G20-ի դաշնակիցների վրա ճնշում է գործադրում, որպեսզի նրանք մերժեն գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ կլիմայի փոփոխությունների հարցով խիստ ձեւակերպումը, չնայած ԵՄ երկրների հակազդեցությանը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով աղբյուրներին: «Երեք կամ չորս երկիր ամերիկյան ճնշման տակ են, որպեսզի մեղմացնեն այդ ձեւակերպումները»,- հայտարարել է աղբյուրը: Նա հրաժարվել է հայտնել այն երկրների անունները, որոնք Վաշինգտոնի թիրախում են, չնայած Բրազիլիան՝ իր նոր նախագահ Ժաիր Բոլսոնարոյի օրոք եւ նավթ արդյունահանող Սաուդյան Արաբիան կլիմայի փոփոխությունների հարցում հոռետեսների թվում են: Կլիմայի փոփոխությունը կարող է դառնալ գագաթնաժողովում ամենավիճելի հարցերից մեկը: Ընդ որում՝ Եվրոպան կտրականապես դեմ է այս հարցով G20-ի նախորդ հայտարարությունների ցանկացած մեղմացմանը: Վաշինգտոնը դեմ է հանդես գալիս կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրի ցանկացած աջակցությանը, որից նախատեսում է դուրս գալ: «Ամերիկացիները փորձում են իրենց դիրքորոշման շուրջը համախմբել մի շարք երկրների»,- հավելել է աղբյուրը: Ուրբաթ Օսակայում գագաթնաժողովի կուլուարներում տեղի ունեցած հանդիպմանը եվրոպացի առաջնորդները համաձայնվել են, որ չեն կարող տեքստ ընդունել, որը կթուլացնի այն, ինչի մասին հայտարարել են G20-ի վերջին 2 գագաթնաժողովներում, եւ կթուլացնի Փարիզյան համաձայնությունները, ասել է աղբյուրը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արդեն հայտարարել է, որ Փարիզյան համաձայնագրին հղում չանելը Փարիզի համար «կարմիր գիծ» կդառնա, եւ Ֆրանսիան կարող է հրաժարվել վերջնական կոմյունիկեն ստորագրելուց:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02