2016 թվականի հուլիսի 27-ին ցավալի դեպք էր տեղի ունեցել «Արմենիա» ՀԲԿ-ում, որտեղ բուժօգնության տեղափոխված Տաթև Գասպարյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր: Նախնական քննության տվյալներով՝ ծննդկան Տ.Գասպարյանը կեսարյան հատման եղանակով 2016 թվականի հուլիսի 26-ին ծննդաբերել է «ՍլավՄեդ» ԲԿ-ում, որտեղ հետագա բարդացումների պատճառով ենթարկվել է վիրահատության, այնուհետև հուլիսի 27-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ մահացել է: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում ծննդկան Տ.Գասպարյանի մահվան հանգամանքները: Նշանակված դատաբժշկական փորձաքննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա և մեղավորներն անշուշտ կպատժվեն, սակայն իմ համար անընդունելի և անտրամաբանական է որոշ լրատվական կայքերի և անհատների սկսած անհիմն և ակնհայտ պատվիրված` կեղտոտ և անարդարացի վարկաբեկման միտում ունեցող արշավը` ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի անձի դեմ: Թեմային չէի անդրադառնա, եթե ծանոթ չլինեի պատգամավորի և նրա ընտանիքի կենսագրությանը: Արկադի Համբարձումյանի հայրը դեռևս Խորհրդային Միության տարիներին արդեն իսկ հարգված և ճանաչված անձնավորություն էր մեր հանրապետությունում, ով անկախությունից հետո` էլ ավելի մեծ թափով ու ջանասիրությամբ ձեռնամուխ եղավ նորանկախ Հայաստանի տնտեսության զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացին: Այսօր արդեն Արկադի Համբարձումյանի ընտանիքը հանդիսանում է մեր հանրապետության խոշոր հարկատուներից մեկը, ով այս տարիների ընթացքում միլիոնավոր դոլլարների ներդրում է կատարել մեր երկրում` արդյունքում ստեղծելով հազարավոր նոր աշխատատեղեր, իսկ 2014-ին Համբարձումյանները հերթական գեղեցիկ անակնկալը մատուցեցին իրենց հարազատ քաղաքի` Սպիտակի բնակիչներին, խոշոր ներդրումը կատարելով և հիմնովին վերականգնելով անցյալում հայտնի Սպիտակի թռչնաֆաբրիկան, որը ամբողջովին ավերվել էր 1988թ. ավերիչ երկրաշարժի ժամանակ: Թռչնաբուծարանի շահագործումը հնարավորություն կընձեռի շուրջ 25 տոկոսով ավելացնելու թռչնամսի տեղական արտադրությունը, իսկ շրջակա բնակավայրերի գյուղատնտեսներին՝ իրացնելու իրենց հացահատիկային բերքը: Սպիտակի թռչնաֆաբրիկայի բացումով մոտ 220 ընտանիք կապահովվի աշխատանքով: Իսկ Արկադի Համբարձումյանի Սպիտակի տարածաշրջանում իրականացրած բազմաթիվ բարեգործությունների, անապահով ընտանիքների սոցիալ-կենցաղային կարիքները հոգալու, ուսանողների վարձերի վճարման, քաղաքի բարեկարգման ու շենացման նպատակով հատկացված գումարների և մշտապես իր հայրենակիցների կողքին լինելու և սատարելու հանգամանքը` անժխտելի իրողություն է, որի մասին բազմիցս հայտարարել են Սպիտակի բնակիչները: Վերջում ես կրկին ցավակցում եմ Տաթևի հարազատներին և վստահ եմ, որ մահվան բոլոր հանգամանքները շուտով կպարզվեն և մեղավորները կպատժվեն, իսկ Արկադի Համբարձումյանին անհիմն քննադատող անհաջող գրչակներին հորդորում եմ զերծ մնալ` մի քանի կոպեկի կամ ավել լայքի համար` զրպարտչի և աբիժնիկի պիտակը վաստակելու անփառունակ և նվաստացուցիչ հեռանկարից:
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:17 19.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02