Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր պողոտան՝ Ելիսեյան դաշտերը, վերստին հսկայական կինոթատրոնի կվերածվի բաց երկնքի տակ: Հատուկ սեանսը տեղի կունենա հուլիսի 7-ին: Այդ մասին, հայտնել է Ouest-France թերթը: Շառլ դե Գոլի հրապարակում կինոցուցադրության համար Հաղթական կամարի առջեւ կտեղադրվի հսկայական էկրան, իսկ բուն պողոտայում մի քանի շարքով կդասավորվի 1750 շեզլոնգ: Կազմակերպիչների խոսքով՝ Ելիսեյան դաշտերում ֆիլմերի ցուցադրության գաղափարով իրենք ներշնչվել են բաց երկնքի տակ գործող ամերիկյան կինոթատրոններից: Փարիզի գլխավոր պողոտայում կայանալիք կինոսեանսի նախաշեմին հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 3-ը Ֆրանսիայում նաեւ կանցկացվի ավանդական Կինոյի տոնը, որն այս տարի նշում է իր 35-ամյակը: Փարիզցիները եւ մայրաքաղաքի հյուրերը ընդամենը 4 եվրոյով կկարողանան այցելել ցանկացած կինոթատրոն, որը մասնակցում է ակցիային: Անցյալ տարի ակցիայի շրջանակում երկրի կինոթատրոններն ընդունել են 2,7 մլն մարդ: Իսկ ընդամենն առաջին Կինոյի տոնի անցկացման պահից զեղչով տոմսերից օգտվել է մոտավորապես 83 մլն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02