Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակում հայտնաբերվել է քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակից 4-րդ անձը: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հուլիսի 8-ին, ժամը 12-ի սահմաններում, Աշտարակի ավտոկայանում վիճաբանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցե և կանխել հետագա զարգացումները: Դեպքի վայրում ոստիկանները պարզել են, որ Երևանյան 13 հասցեի դիմաց վիճաբանություն է եղել մի քանի քաղաքացիների միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոց է արձակել: Ոստիկանները երկու կասկածյալներին՝ մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանություն: Իրավապահների միջոցառումներով ճշտվել է միջադեպի բոլոր մասնակցների ինքնությունը: Ժամեր անց երրորդ անձին ոստիկանները հայտնաբերել են Երևանում և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02