Երեւանում «Շտապ օգնությունն» առաջին կիսամյակում սպասարկել է 130 545 կանչ, ինչը 7761 կանչով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Հուլիսի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ հունվարից մինչեւ հունիսի վերջ հոսպիտալացվել է 28 966 մարդ, ինչը 2692-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: Մանկական կանչերի թիվը կազմել է 13 637, հոսպիտալացված երեխաների՝ 5175, ինչը համապատասխանաբար 452-ով եւ 422-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշները: Ստեփանյանը կանչերի թվի մեծացումը կապում է «Շտապ օգնության» ավտոպարկի թարմացման հետ: Հիշեցնենք, որ 2018-ի աշնանը Չինաստանից Հայաստանին է նվիրվել 200 նոր ավտոմեքենա, որոնք շահագործման են հանձնվել հոկտեմբեր-նոյեմբերին: Ստեփանյանը տեղեկացրեց, որ կանչերի թվի աճ է դիտվել նաեւ 2011 թվականին այն բանից հետո, երբ չինական կողմը Հայաստանին նվիրել էր «Շտապ օգնության» 88 մեքենա: «Այսպես՝ եթե 2011-ին մենք ամեն օր սպասարկել ենք 350-400 կանչ, ապա ավտոպարկի թարմացումից հետո դրանց թիվը հասել է 500-550-ի: 2018-ին ավտոպարկի թարմացումից հետո օրական կանչերի թիվը հասել է 700-750 նիշին»,- հայտնեց նա: Սովորաբար առավել մեծ թվով կանչերը բաժին են ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին, սուր շնչառական վիրուսային հիվանդություններին եւ վնասվածքներին: Միաժամանակ, ընթացիկ տարվա հունվար-հունիսին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված կանչերի թիվը կրճատվել է 5087-ով: Կանչերի ընդհանուր կառուցվածքում առավել քիչ կանչեր են գրանցվել հունիսին՝ 1983, մինչդեռ, օրինակ, առաջին տասնօրյակում դրանց թիվը կազմել է ամսվա մեջ միջինը 20-22 հազար: Հուլիսի սկզբին արդեն որոշակի դինամիկա է գրանցվել. առանձին օրերին կանչերի թիվը անցել է 740-ից, մինչդեռ հունիսին այս ցուցանիշը մեջինը հավասար էր 620-650-ի: Այսօրվա դրությամբ՝ Երեւանը սպասարկում է «Շտապ օգնության» 35 մեքենա՝ հավելած մեկ մեքենա հոգեբուժական օգնության համար եւ երկու՝ բուժակների արտագնա բրիգադների: Մեկ ամսից «Շտապ օգնության» բրիգադների թիվը կմեծանա 15-ով:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02