ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի ուղեկցությամբ այցելել է Մինսկի տրակտորների գործարան, ծանոթացել գործարանի արտադրական հնարավորություններին և տրակտորների հավաքման գործընթացին։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
Ընկերության մարքեթինգային տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կազակևիչի հետ հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ բելառուսական տրակտորները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում և ինչպես գյուղատնտեսության մեջ, այնպես էլ լայնածավալ ճանապարհաշինական, շինարարական աշխատանքներում, մեքենասարքավորումների արդիականացման անհրաժեշտություն կա։ Այս համատեքստում հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական տրակտորների վերջին մոդելների ներկրմամբ։
Ալեքսանդր Կազակևվիչը նախարարին հայտնել է, որ բելառուսական տրակտորների մատակարարումը Հայաստան իրականացվում է 1992 թ. ի վեր։ Մինչ օրս ներկրվել է 1000 տրակտոր, որից միայն 104-ը՝ 2018 թ. իսկ 2019թ. նախատեսվում է մատակարարել 115 միավոր տրակտոր։
Կազակևիչի խոսքերով՝ բելառուսական ընկերությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ և դիտարկել մեքենասարքավորումների արտահանման ծավալները մեծացնելու հեռանկարը։
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում բելառուսական տրակտորների հավաքման արտադրություն ստեղծելու և դրանք Հայաստանի տարածքից Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու հնարավորությունը։
Այցի ընթացքում նախարարը և դեսպանը եղել են նաև Մինսկի տրակտորների գործարանի թանգարանում, ծանոթացել բելառուսական տրակտորների ստեղծման պատմությանը և մատակարարումների աշխարհագրությանը։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02