Այս պահին էներգախնայողության անցնելու կարիք չկա, քանի որ այն շրջանները, որոնք հոսանք ունեն, դա նորմալ լարման ու հաճախականության էլեկտրականություն է, սակայն կան շրջաններ, որտեղ դեռ հոսանք չկա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած խափանումներին: Նա անդրադարձավ տեղի ունեցածի պատճառներին եւ վարկածներ նշեց. «Էներգոհամակարգում նման անջատումները կարող են տեղի ունենալ բազմաթի պատճառներով. օրինակ կարող է որեւէ խոշոր խնդիր առաջանալ որեւէ կայանում: Միգուցե տեխնոլոգիական խնդիրը առաջացել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում, հետո ցանցի միջոցով հաճախականության խախտումները տարածվել են մյուս կայաններում: Վարկած երկուս, որ հաճախականության տատանումը եղել է իրանական կողմից: Մենք իրանական էներգահամակարգի հետ մեկ համակարգ ենք: Միգուցե էնտեղ է եղել մեզ համար խոշոր վթար, բայց իրենց համար միգուցե փոքր վթար: Այդտեղից մագնիսական ալիքով եկել հասել է Հայաստան, որովհետեւ այդ պահին գիծը 300 մգվտ հզորությամբ ծանմրաբեռնված է եղել, Հայաստանից արտահանում է տեղի ունեցել: Վարկած երեք, հնարավոր է Երեւանի ՋԷԿ-ում է եղել տեխնոլոգիական խնդիր, թեեւ Երեւանի ՋԷԿ-ն արդեն հերքել է: Ուսումնասիրությունները ցույց կտան, թե որտեղ է եղել խնդիրը»,-ասաց փոխնախարարը՝ հավաստիացնելով, որ վթարը որեւէ կապ չունի ատոմակայանի հետ, քանի որ ատոմակայանը չի աշխատում, կանգնած է հունիսի 1-ից:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02