«Այս տարվա ընդունելության քննությունների, ապա նաև մրցույթի ամփոփման արդյունքում վերջնական տվյալներով, բարձրագույն ուսումնական հաստատություններ Է ընդունվել 9 հազար 520 դիմորդ։ Միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերին, ինչպես նաև ներբուհական քննություններին մասնակցելու համար հայտագրված դիմորդների թիվը 13 հազար 941 Էր։ Ընդունվածներից 1 307-ը գալիք ուսումնական տարում սովորելու Է անվճար համակարգում. 8 հազար 120-ը վճարովի։ 93 դիմորդ Էլ արտոնություններ կստանա և անվճար կուսանի բահերի սահմանած տեղերում։ Այս տեղեկությունները մեզ փոխանցեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունից։
Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի դիմորդների ընդհանուր թիվը կազմել Է 13 հազար 600։ Այսինքն՝ փոքրինչ պակաս, քան այս տարի։ Իսկ ընդունվածները եղել են ավելի շատ՝ 10 հազար 864 դիմորդ, որոնցից անվճար համակարգում սովորելու հնարավորություն Է ստացել 1 690-ը այս տարվա 1 307-ի դիմաց։ Արտոնյալ պայմաններով անցյալ տարի բուհ Է ընդունվել 88 դիմորդ այս տարվա 93-ի փոխարեն։
Ինչ վերաբերում Է անբավարար գնահատականներին, ապա վերը նշված բոլոր տեսակի քննություններից այս տարի դրական միավորի շեմը չի հաղթահարել 1 530 դիմորդ նախորդ տարվա 1 826-ի փոխարեն։
Նկատենք, որ առկա համակարգում սովորելու հնարավորության չստացած մի քանի հազար այս դիմորդները հնարավորության են ունեցել նաև իրենց ուժերը փորձել հեռակա համակարգ ընդունվելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում։
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02