2019 թվականի առաջին կիսամյակում մոտ 56,4 մլն հատ ՀԴՄ կտրոն ավել է տպվել 2018 թվականի համեմատ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով, 2018 թվականի առաջին 6 ամիսներին տպվել է 139 մլն 774 հազար ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 685 մլրդ դրամի շրջանառություն, իսկ արդեն 2019-ին տպվել է 196 մլն 183 հազար հատ ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 831 մլրդ դրամի շրջանառություն. «56 մլն հատ ավել կտրոններն ապահովել են 145 մլրդ 950 մլն դրամի հարկվող շրջանառություն: Կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ, իսկ շրջանառության առումով՝ ավելի քան 21 տոկոսի աճ»,-ասաց Անանյանը: Անդրադառնալով ՊԵԿ-ում բողոքների քննությանը, նա ընդգծեց, որ եթե 2018-ի հունվար-հունիսին լսվել է 371 բողոք, ապա այս տարվա 6 ամիսներին՝ 872 բողոք. «Նախորդ տարի 180 բողոք է բավարարվել, իսկ այս տարի 422 բողոք»,-ընդգծեց նա:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02