Ձայնային հրահանգների մի մասի արտահոսք եղել է Google-ում։ Փորձագետներից մեկը խախտել է գաղտնիության սկզբունքը, ինչի պատճառով տեղի է ունեցել տվյալների արտահոսք, ասել է ընկերության արտադրանքի գծով մենեջեր Դեւիդ Մոնսիսը, տեղեկացնում է ՌԲԿ-ն։ Ըստ Մոնսիսի՝ Google-ը կանոնավորապես աշխատում է լեզվաբան փորձագետների հետ, որոնք ուսումնասիրում են գրառումների մի մասը, որպեսզի ավելի լավ ճանաչեն առանձին լեզվական նրբություններ։ Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ մշակման է տրվում բոլոր ձայնագրությունների 0,2 տոկոսը։ Ձայնային օգնականը՝ Google Assistant-ը, ձայնագրությունն ուղարկում է ընկերություն միայն այն դեպքում, եթե օգտատերն ինքն է դիմել նրան «Օքեյ, Google» հրահանգի օգնությամբ կամ գործարկման կոճակը սեղմելով։ Սակայն երբեմն սարքը որպես հրահանգ է ընկալում կողմնակի աղմուկը, ինչի պատճառով Google-ում ստացվում են ձայնագրություններ, որոնք օգտատերը չի նախատեսել հնչեցնել։ Լեզվի գծով փորձագետներից մեկը խախտել է անվտանգության կանոնները, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գաղտնի տվյալների արտահոսք։ Մոնսիսը ճշգրտել է, որ խոսքը հոլանդերեն ձայնագրությունների մասին է։ «Մենք իրականացնում ենք վերլուծություն այս ոլորտում, որպեսզի կանխենք նման դեպքերը»,- ասել է Google-ի ներկայացուցիչը։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02