Հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ հաղորդմամբ, պարզվել է, որ Վանաձոր-Ախթալա ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Վ.Մ., ծնված 1984 թ.) և «ՎԱԶ-2104» (վարորդ` Ա.Բ., ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Կ.Գ., ծնված 1984 թ. և Լ.Մ., ծնված 2007 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ:
Կ.Գ.-ն և Լ.Մ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել են: Վ.Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, այնուհետև՝ ռեանիմոբիլով տեղափոխել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Փրկարարները և Թումանյանի ՃՇՇ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով քարերը հեռացրել են ավտոճանապարհից:




20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02