Նյու Յորքում ՄԱԿ-ի՝ կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում «կլիմայի տնտեսության» ու էներգետիկ արդյունավետության մեջ ներդրումներին նվիրված համաժողովի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կլիմայական փոփոխությունների ազդեցությանը Սևանա լճի վրա, գրում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ կլիմայական փոփոխություններն արմատապես ազդում են Հայաստանի լանդշաֆտի վրա:
«Կլիմայական փոփոխություններից ամենաշատը տուժած հատվածը Սևանա լիճն է: Ջերմաստիճանի բարձրացումն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մեզ մոտ այն որպես լիճ կորցնելու հեռանկարներ են ի հայտ եկել»,- ասել է Ավինյանը:
Փոխվարչապետը նշել է, որ ներկա պահին Հայաստանի իշխանություններն աշխատում են խնդրի լուծումը գտնելու ուղղությամբ:
«Առաջին հերթին մենք փորձում ենք բարձրացնել լճում ջրի մակարդակը մոտ 6 մետրով, ինչը նշանակում է, որ լճում մեզ ավելի շատ ջուր է անհրաժեշտ»,- նշել է նա:
Ավինյանի խոսքով՝ սառը ջրի մակարդակն ավելի ցածր կլինի, ինչը թույլ կտա պահպանել Սևանը որպես լիճ, ծայրահեղ դեպքում՝ գոնե մոտ ապագայում:
«Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, դա զգում է նաև ֆլորան և ֆաունան»,-ասել է նա:
«Կարծում եմ՝ Հայաստանում երկար ժամանակ չեն մտածել կլիմայի մասին, մինչև այն չի հարվածել երկրի սրտին: Այժմ մենք հասկանում ենք, որ խնդիրը շատ լուրջ է: Ցավոք՝ շրջակա միջավայրի խնդիրներն անդառնալի ազդեցություն են ունենում, այդ իսկ պատճառով հիմա մեծ ուշադրություն ենք հատկացնում այդ հարցերին»,- հավելել է փոխվարչապետը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02