Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում որոշում է ընդունել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գույք ամրացնելու մասին: Կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը նշել է, որ որոշմամբ առաջարկվում է նախորդ տարի Վանաձորում նոր բժշկական կենտրոնի բացման արդյունքում այլևս առողջապահական նպատակներով չօգտագործվող նախկին ծննդատան շենքը կից տարածքով հատկացնել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ նոր ստորաբաժանում ստեղծելու նպատակով: Նախատեսվում է Կադաստրի կոմիտեի՝ Հայաստանի տարբեր հատվածներում տեղակայված 5 ստորաբաժանումները, որտեղ պահպանվում են արխիվային գործերը, կենտրոնացնել մեկ վայրում՝ Վանաձորում, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, արխիվների կազմակերպչական աշխատանքների միասնականացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և երկարաժամկետ կտրվածքով պետական միջոցների տնտեսմանը: Ս. Պետրոսյանի խոսքով՝ գույքն ամրացնելուց հետո նախատեսվում է մոտ 900 մլն դրամ ներդրման արդյունքում ստեղծել ճարտարապետական ժամանակակից լուծումներով ստորաբաժանում, ընդ որում՝ որոշումն արդյունավետ ազդեցություն ունենալու նաև պետական գույքի օգտագործման տեսանկյունից. ներդրվելու է շուրջ 900 մլն դրամ, օգտագործումից ազատվելու է մոտ 2-2.5 մլրդ դրամին համարժեք պետական գույք, որն այսօր Երևանի կենտրոնում, այլ հատվածներում և նաև մարզերում զբաղեցնում են կադաստրային արխիվները: Պահպանվելու է նաև աշխատակիցների քանակը. այս պահին Վանաձորում կա 30 աշխատակից, 2021-2023 թթ. ընթացքում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 170-ի: Կադաստրի պետական կոմիտեի նախագահը նշել է, որ որոշումը հնարավորություն կտա ոչ միայն օպտիմալ օգտագործել պետական միջոցները, այլև սոցիալական՝ աշխատատեղերի ապահովման հարցը լուծել և բխում է տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02