Միջազգային խոշոր ընկերությունները, ինչպիսին են Google-ը, Amazon-ը եւ Facebook-ը, պետք է հարկեր վճարեն այն երկրներում, որոնցում փող են վաստակում, անգամ եթե նրանց գրասենյակները գտնվում են այլ պետություններում։ Նման որոշում են ընդունել «Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները, տեղեկացնում է Euronews-ը։ «Յոթնյակի» ներկայացուցիչները պայմանավորվել են մասնավոր ընկերությունների նվազագույն հարկման շուրջ։ Երկրները հաստատել են իրենց վճռականությունը՝ վերջ դնել որոշ ընկերությունների ագրեսիվ հարկային մրցակցությանը, որոնք կարող են այնպես անել, որ խուսափեն հարկեր վճարելուց»,- ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը։ Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ կրիպտոարժույթը պետք է կարգավորվի հնարավորինս կոշտ։ Նախարարները հատուկ ուշադրություն են հատկացրել այսպես կոչված սթեյբլքոիններին՝ կրիպտոարժույթ, որը ենթակա չէ փոփոխականության։ Դրանց թվին է պատկանում Libra-ն, որը Ֆեյսբուքը նախատեսում է գործարկել հաջորդ տարի։ Նախարարները կոչ են արել Ֆեյսբուքին հետեւել փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրությանը եւ պահանջել են ինտերնետ-հսկայից ապահովել տրանզակցիաների անվտանգությունն ու օգտատերերի տվյալների պաշտպանությունը։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02