Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևան մեկնող ինքնաթիռում ծուխը, ըստ երևույթին, հայտնվել է այն պատճառով, որ հիդրավլիկ հեղուկի գոլորշին և յուղը հայտնվել են օդորակման համակարգում: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Մոսկվայի՝ տրանսպորտի հարցերով միջշրջանակին քննչական վարչությունը: Վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան հայտնել է, որ ավելի ուշ գոլորշին օդանավի սրահ է ներթափանցել: Կրակի կամ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, ինքնաթիռի ագրեգատները վնասված չեն: «Միջադեպի հետևանքով ուղևորների առողջությանը սպառնացող վտանգներ չեն եղել»,- ասել է ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող չվերթը դադարեցվել էր՝ սրահում ծխի ազդանշանի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Boeing 737 ինքնաթիռում՝ N4 477 չվերթի ժամանակ: Նշվում է, որ ուղևորները խուճապահար դուրս են վազել օդանավից: Հրմշտոցի հետևանքով 8 մարդ է տուժել: Հաղորդվում է, որ ինքնաթիռը շարժվել է տեղի ժամանակով ժամը 00:57 րոպեին: Ազդանշանից հետո թռիչքը դադարեցնելու որոշում է կայացվել, ինքնաթիռը լքել է թռիչքուղին և կանգ առել ղեկուղում: Նշվում է, որ օդանավում, որում 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել, հրդեհ չի գրանցվել: Ծխի ազդանշանից հետո սկսվել են վթարային-փրկարարական աշխատանքները, ուղևորների անձնական իրերը դուրս են բերվել, օդանավակայանի աշխատակիցները մոտեցել են օդանավին: Չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02