Գյումրու Տիգրան Մեծի թիվ 5 շենքի երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակը հուլիսի 22-ին փլուզվել է: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները տարածքը սահմանազատել են: Շենքը վտանգավոր է ոչ միայն բնակիչների, այլ նաև անցորդների համար: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ գումար լինելու դեպքում, առաջնային կհիմնանորոգվի այս շենքը, սակայն այս պահին գումար չկա: «Գումար լինելու դեպքում առաջնահերթ այս շենքն է հիմնանորոգվելու: Շենքում նախկինում էլ եղել են փլուզումներ: Փլուզվել էին 3-րդ հարկի փայտյա կոնստրուկցիաները: Մենք երկու առանձին ծրագրերով ներկայացրել ենք շենքի վերականգնման ծրագիրը: Այս պահին սպասում ենք կառավարության պատասխանին: Պատշգամբները 4-րդ աստիճանի վթարային են, արդեն ենթակա են քանդման»,- նշեց Մկրտիչ Ասատրյանը: Ըստ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության եզրակացության՝ շենքը մասնակի 4-րդ և 3-րդ աստիճանի վթարային է՝ պատշգամբները 4-րդ աստիճանի վթարայնության են, այսինքն՝ ենթակա են քանդման, մյուս հատվածները՝ 3-րդ աստիճանի վթարային են: Շենքն ունի 24 բնակարան, բայց ոչ բոլոր բնակարաններում են բնակվում: Շենքի նորոգման համար մոտավորապես անհրաժեշտ է 200 մլն դրամ: «Բայց ավելի հստակ գումարը հնարավոր կլինի ասել հիմնանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմելիս»,- նշեց Մկրտիչ Ասատրյանը։ Տիգրան Մեծի 5 շենքը երկու մասից է բաղկացած. մյուս հատվածը, տարիներ առաջ, ամրացվել է «Լինսի» հիմնադրամի բնակարանաշինական ծրագրով:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02