Հայաստանի կառավարությունը օգոստոսի 11-ի նիստում որոշում է կայացրել հայ-ռուսական բարեկամության՝ Աբովյան քաղաքում գտնվող թանգարանի նորոգման նախագծի աշխատանքների համար հատկացնել 17,5 միլիոն դրամ:
Չխոսենք այն մասին, թե մեր երկրում այդ 17,5 միլիոն դրամի շատ ավելի մեծ, կենսական անհրաժեշտություն ունեցող ինչպիսի հարցեր և մարդկային ճակատագրեր կան: Կառավարությանն իհարկե այս ամենը չի հետաքրքրում, որովհետև եթե հետաքրքրեր, ապա Հայաստանի կառավարության անդամները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ընդհանրապես ոչ միայն հայ-ռուսական բարեկամության թանգարանի, այլ նաև սեփական տների, դղյակների հարցում փոքր-ինչ ժուժկալ կլինեին և ավելի շատ կհոգային մարդկանց մասին:
Հայաստանի կառավարությունը, սակայն, ճիշտ ժամանակին է ձեռնամուխ եղել հայ-ռուսական բարեկամության թանգարանի շենքը վերակառուցելուն: Խնդիրն այն է, որ շուտով հավանաբար այդ շենքում նոր «էքսպոնատների» կարիք կլինի՝ հաշվի առնելով այն հաշտության գործընթացը, որ սկսել են Ռուսաստանն ու Թուրքիան:
Բանն այն է, որ հայ-ռուսական բարեկամության այսպես ասած ամենահարուստ և «խոսուն» շրջանը կապված է ռուս-թուրքական հարաբերությունների հետ, իսկ բարեկամությունն էլ, ըստ էության, կառուցված է ավելի շատ հենց «թուրքական գործոնի» վրա, քանզի եթե չլինի այդ գործոնը, ըստ էության, դատարկ կմնա հայ-ռուսական բարեկամության հիմքը: Հայ-ռուսական բարեկամության այդ հիմքը «լցված» է փրկչական միֆերով, «միակ փրկչի» առասպելներով: Իսկ այդ ամենը կերտվել է ռուս-թուրքական հաշտությունների և պատերազմների բուռն ալիքների, վայրիվերումների արդյունքում: Եվ քանի որ այսօր էլ այդ հարաբերությունները գտնվում են բուռն վերելքի շրջանում, պետք է ենթադրել, որ տեսանելի ապագայում, ամենայն հավանականությամբ, կարող է առաջանալ հայ ժողովրդի «փրկվելու» անհրաժեշտություն:
Եվ ինչպես միշտ, իհարկե, Ռուսաստանը կներկայանա «փրկչի» կերպարով, իհարկե, մինչ այդ հմտորեն կազմակերպելով Թուրքիայի հետ այն իրավիճակը, որում հարկ կլինի փրկել հայ ժողովրդին: Առավել ևս, որ արդեն իսկ առկա են դրա նախանշանները, մասնավորապես՝ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Չավուշողլուի այն հայտարարությամբ, որ Ղարաբաղյան հարցում Թուրքիայի և Ռուսաստանի մոտեցումները համընկնում են, և կձևավորվի Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ֆորմատ, որտեղ կքննարկվի նաև այդ հարցը:
Այսպիսով, հայ-ռուսական բարեկամության «էքսպոնատների» թիվը մոտ ապագայում կարող է շեշտակի ավելանալ, և Հայաստանի կառավարությունը, իհարկե, այդ մասին հստակ գիտակցելով՝ որոշել է հասցնել վերակառուցել թանգարանի շենքային պայմանները, որ էքսպոնատների տեղի պակասություն հանկարծ չլինի:
Այսինքն՝ Հայաստանի կառավարությունը առաջիկա բուռն մարտահրավերներին ընդառաջ ոչ թե երկրի տնտեսական զարգացման, ըստ այդմ՝ ինքնուրույնության և անվտանգության, այլընտրանքների ակտիվ ձևավորման գործում, այլ հենց սրանում է տեսել իր անելիքը՝ վերակառուցել և հայ-ռուսական բարեկամության նոր բռնկման ցուցանմուշների համար նոր տեղեր ապահովել հայ-ռուսական բարեկամության թանգարանում:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02