2026թ․ հունվար-մարտ ամիսներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք։ Դրանցից 1-ը ֆիզիկական բռնության, 22-ը տարատեսակ ճնշումների դեպքեր են, իսկ 7-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։
ՀԱՊԿ–ից հայտնում են, որ դիտարկվող ժամանակահատվածում քաղաքական շրջանակներից ԶԼՄ-ների ու լրագրողների հասցեին հնչեցված առերևույթ վիրավորանքների և սպառնալիքների, ինչպես նաև օրինական լրագրողական գործունեության խոչընդոտումների գերակշիռ մասը՝ 8 դեպքից 7-ը, եղել է իշխանության ներկայացուցիչների կողմից։
Պահպանվել է ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների դատական հայցերի հոսքի ինտենսիվությունը․ հունվար-մարտ ամիսներին ներկայացվել է այդպիսի 14 նոր հայց՝ բոլորն էլ զրպարտության և վիրավորանքի հիմքով: Դրանցից 6-ը պաշտոնյաների կողմից են, 2-ը բիզնես ոլորտի ներկայացուցիչների, 2-ը՝ լրագրողների, 1-ը՝ ընդդիմադիր գործչի, 3-ը՝ քաղաքացիների (որոնցից 2-ը փոխկապակցված են ընդդիմադիր գործչի հետ)։
Եռամսյակի ընթացքում արձանագրված ֆիզիկական բռնության 1 դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովում, երբ անվտանգության ծառայության աշխատակիցներն ուժ են կիրառել՝ խիստ վիճահարույց հիմնավորմամբ լրագրողին խորհրդարանի շենքից հեռացնելու համար։
Նախկինում՝ 2022 թվականից ի վեր, գրանցված ֆիզիկական բռնությունների դեպքերից 9-ով հարուցված քրեական գործերը հանգուցալուծման չեն հասել։ ՀՀ դատախազությունը ԽԱՊԿ-ի պարբերական հարցումներին ի պատասխան հայտնում է, որ այդ բոլոր գործերով նախաքննությունը շարունակվում է։
Դիտարկվող ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը։ Արձանագրվել է 7 այդպիսի դեպք։ Հիմնական խնդիրը կապված է պետական մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով հարցումներին պատասխանելու համար սահմանված 5-օրյա ժամկետի փոխարեն նույն օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետից օգտվելու չարաշահման հետ, ինչը խոչընդոտում է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների օպերատիվ և բազմակողմանի լուսաբանումը։
Շարունակում են հանդիպել դեպքեր, երբ հանրային կառույցների տրամադրած պատասխանները «լղոզված» են, չեն համապատասխանում հղված հարցերի էությանը․ այդպիսի դեպքերի թիվը 2-ն է, որոնցից 1-ում՝ նաև օրենքով սահմանված ժամկետն է խախտվել։ Եվս 3 դեպքում հայցվող տեղեկությունների տրամադրումն անհիմն մերժվել է, իսկ 2 հարցում ընդհանրապես մնացել է անպատասխան։
Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ս․ թ․ մարտի 19-ին հրապարակված զեկույցի՝ Հայաստանը երրորդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքին՝ ստանալով 100-ից 54 միավոր։ Համացանցի ազատության առումով էլ ՀՀ-ն ազատ երկրների շարքում է՝ 100-ից 72 միավորով։
Այդուհանդերձ, մեդիադաշտը շարունակում է մնալ խիստ բևեռացված, լուրջ մարտահրավերներ են ապատեղեկատվությունը, կեղծ լուրերի, մանիպուլյատիվ հրապարակումների լայն տարածումը, հանրային տիրույթում վիրավորական արտահայտությունների կիրառումը, քաղաքակիրթ բանավեճի սուր դեֆիցիտը։ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գործոնն էլ ավելի է թեժացնում իրավիճակը։ Դիտարկվող ժամանակահատվածում արձանագրված կոնֆլիկտները մեծապես պայմանավորված են եղել քաղաքական դրդապատճառներով։ Մի շարք դեպքերում լրագրողներն անտեսել են մասնագիտական էթիկայի նորմերը և տուրք տվել քաղաքական հովանավորների շահերին, իսկ պաշտոնատար անձինք ակնհայտորեն խախտել են հանրային ծառայողի բարեվարքության սկզբունքները։
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
14:57 30.08.26
11:26 31.08.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
10:48 31.08.26
15:48 31.08.26
12:04 30.08.26
10:23 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02