Երեւանի Արտաշիսյան 54-62 շենքերի բնակիչները երեք օր շարունակ՝ հուլիսի 20-22–ը, ջուր չեն ունեցել, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գիծ զանգահարած քաղաքացիներին օպերատորները ասել են, որ շաբաթ եւ կիրակի օրերին չեն կարող առաջացած վթարը կարգավորել։ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ Արտաշիսյան 54-62 շենքերի ջրամատակարարման ռեժիմը օրերս խախտվել էր՝ դրանք սնուցող բակային պոմպակայանի խափանման պատճառով. «Վթարը եղել է բարդ, պոմպի փոխարինման ընթացքում առաջացել են լրացուցիչ տեխնիկական դժվարություններ: Դրանով պայմանավորված, ջրամատակարարման վերականգնումը ժամանակ է պահանջել: Այստեղից էլ բնակիչների դժգոհությունը»: Հուլիսի 12-ից խմելու ջուր չունեն Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչները։ Այս առնչությամբ «Վեոլիա Ջուր» ընկերությունից մեզ հայտնում են, որ այստեղ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ջուրը մատակարարվում է համաձայն գրաֆիկի. «Նաեւ հարկ ենք համարում նշել, որ տվյալ բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցում կարգավորումներն իրականացվում են համայնքապետարանի աշխատակցի կողմից, եւ հետեւաբար որեւէ հատվածում ջրամատակարարման խնդրի առաջացման դեպքում հարկավոր է դիմել համայնքապետարանին»: Ավելի վաղ ջրամատակարարման խնդրից են բողոքում նաեւ Փոքր Վեդիի բնակիչները։ Այս առնչությամբ «Վեոլա ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել. «Կիսելով Փոքր Վեդիում ջրի խնդրի հետ կապված բազմաթիվ սպառողների անհանգստությունը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ: Փոքր Վեդիում ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, որի վկայությունը բնակիչների մեծածավալ ջրհորներն են: Իրավիճակն առավել սրվում է ամռանն այն պատճառով, որ սպառողները խմելու ջուրն օգտագործում են նաեւ ոռոգման նպատակով: Ցավոք, օրերս խոշոր վթար տեղի ունեցավ «Գառնի-Լանջազատ» մայրուղային ջրատարի վրա, ինչը եւս բացասական ազդեցություն թողեց գյուղի ջրամատակարարման վրա: Ներկայումս խողովակաշարը վերանորոգվել է եւ գործում է ողջ հզորությամբ: «Վեոլիա ջուր» ընկերությունը չի նվազեցրել Փոքր Վեդիին մատակարարվող ջրաքանակը, բայց քանի որ բնակիչները շտապում են լցնել իրենց ջրհորները, ջուրը չի բավականացնում գյուղի բոլոր թաղամասերին: «Վեոլիա Ջուր»-ն աշխատանքներ է իրականացրել նաեւ խնդրի արմատական լուծման ուղղությամբ: 1000 խորանարդ մետր ծավալ ունեցող գործող Օրվա Կարգավորիչ Ջրամբարի անմիջական հարեւանությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ նախաձեռնությամբ եւ միջոցներով կառուցվում է եւս մեկը, նույն տարողությամբ, որն ամենայն հավանականությամբ` կգործարկվի արդեն աշնանը: Բացի այդ, դեպի Փոքր Վեդի շուրջ 3 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցվում զգալիորեն ավելի մեծ՝ 250մմ տրամագծով, գործող 150 մմ փոխարեն: Դա նշանակում է, որ արդեն տեսանելի ապագայում 2 անգամ ավելի շատ ջուր կստանան սպառողները, ինչը թույլ կտա Փոքր Վեդիում ապահովել բարվոք ջրամատակարարում»։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02