Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր մասնակցել է Ասկերանի շրջանի խորհրդի արտագնա նիստին, որը գումարվել է Ակնաղբյուրի համայնքում: Ամփոփվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շրջանի, առանձին-առաձին՝ Ակնաղբյուրի, Աստղաշենի, Շոշի, Խնածախի համայնաքային բյուջեների, ինչպես նաև քաղաքացիների առաջարկությունների, դիմում բողոքների մասին հաշվետվությունները: Հայտարարություններ են հնչել գյուղատնտեսական տարվա ընթացիկ աշխատանքների, սեպտեմբերի 8-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների մասին: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նիստի օրակարգը սպառվելուց հետո համայնքի ղեկավարները պետական նախարարին են ուղղել խմելու, ոռոգման ջրի, գյուղատնտեսության ու քաղաքաշինության բնագավառներում առկա տարբեր հարցեր: Գրիգորի Մարտիրոսյանը սպառիչ պատասխաններ է տվել բարձրացված հարցերին՝ ապակենտրոնացումը համարելով որպես պետական կառավարման արդյունավետության գլխավոր նախապայման: Պետական նախարարն ընդգծել է հատկապես շրջանների պատասխանատուների լիազորությունները ընդլայնելու հաջողված փորձը, որի արդյունքում տեղերում առկա բազմաթիվ հարցերի օպերատիվ լուծում է տրվում: Ասկերանի շրջանի խորհրդի արտագնա նիստին առանձին հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես են եկել գյուղատնտեսության և առողջապահության նախարարները:
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02