«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ն կամ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու մեջ փաստաբան Արա Ղազարյանը որևէ վտանգ չի տեսնում: Ղազարյանն այս մասին ասաց հուլիսի 30-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Որևէ վտանգ չի կարող լինել: Եթե եվրոպական երկրների մեծ մասն արդեն ստորագրել են այն, և այն բխում է մի շարք կոնվենցիաներից, ապա որևէ վտանգ չկա այդտեղ, ավելորդ կամայական մեկնաբանություններ են»,- նշեց Ղազարյանը:
Նրա խոսքով` կոնվենցիայի հետ կապված ընկալման խնդիր է առաջացել տնային բռնություն արտահայտության փոխարեն ընտանեկան բռնություն եզրույթն օգտագործելու պատճառով: Տնային բռնության մասին խոսելիս պետք է հասկանալ, որ խոսքը վերաբերում է ոչ միայն տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնությանը, այլ նաև ընտանիքի այլ անդամների կողմից: «Խոսքը կենցաղային բռնության մասին է, որին կինը կարող է ենթարկվել նույն տանն ապրող ցանկացած անձի կողմից»,- ասաց նա:
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ն (Ստամբուլի կոնվենցիա) ընդունվել է 2011 թվականին Ստամբուլում, Եվրոպայի Խորհրդի շրջանակներում: Մի շարք երկրներում Ստամբուլյան կոնվենցիան հայտարարել են հակասահմանադրական: 2017 թվականի հունիսի դրությամբ՝ այն ստորագրվել է 44 երկրի կողմից: 2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց Կոնվենցիան, որին հաջորդեցին 27 այլ երկիր՝ 2013-2017 թվականների ընթացքում (Ալբանիա, Անդորրա, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Կիպրոս, Դանիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա, Մալթա, Մոնակո, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Սերբիա , Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա)։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին:
Հուլիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հատուկ կարծիք ստանալու համար:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02