Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել Է 6 հազար միավոր բնակարանի շինարարությունը հրեա նորաբնակների համար եւ 700 տների ու բնակարանների կառուցմանը պաղեստինցիների համար Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին հայտնել Է The Jerusalem Post թերթը: Նրա տեղեկատվության համաձայն, պաղեստինցիների համար 700 տուն կառուցելու թույլտվությունը վերաբերում Է «C» գոտուն, որն զբաղեցնում Է Արեւմտյան ափի տարածքի 59 տոկոսը եւ գտնվում Է Իսրայելի լիակատար վերահսկողության ներքո: Հրատարակությունը նշում Է, որ Իսրայելը նման քայլի Է դիմել այն բանից հետո, երբ անցած շաբաթ հրեական պետության իշխանությունները պաղեստինցիների 12 տուն են քանդել Երուսաղեմի մերձակայքում գտնվող Վադի-Հումուս գյուղում, քանի որ դրանք կառուցվել Էին անցած տասնամյակի կեսերին իսրայելացիների կողմից կառուցված անվտանգության պարսպից 400 մետր հեռավորության վրա: «Հաարեց» թերթը նշում Է, որ «C» գոտում պաղեստինցիների համար տներ կառուցելու թույլտվություն խիստ հազվադեպ Է տրվում: Այս անգամ այդ որոշումն իսրայելական կառավարության կողմից ընդունվել Է ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների՝ երկիր ժամանելուց «մի քանի օր առաջ», որը, ինչպես սպասվում Է, Իսրայելի ղեկավարության հետ քննարկելու Է Դոնալդ Թրամփի հաշտության պլանի մանրամասները, նշում Է հրատարակությունը: Արեւմտյան ափի հրեական բնակավայրերում շարունակվող շինարարությունը հիմնական խոչընդոտներից մեկն Է համարվում ձգձգվող պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ճանապարհին: 2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 2334 բանաձեւը՝ հրեական պետությունից պահանջելով՝ անհապաղ դադարեցնել բնակեցման գործունեությունը բռնազավթված տարածքներում: Իսրայելը նույն այդ ժամանակ հայտարարեց, որ չի կատարելու այդ փաստաթղթի դրույթները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02