ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դեպի Եգիպտոս կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության առնչությամբ:
Այս մասին Tert.am-ի հարցին, թե ի՞նչ ընթացք են ստացել քաղաքացիների բողոքները, հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը. «Ոստիկանութան կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»,- ասաց Ջանոյանը` հավելելով, որ գործը կուղարկվի նախաքննական մարմնին:
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է՝ խարդախությունը, որը կատարվել է՝առանձնապես խոշոր չափերով:
Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չեն կայացել, տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ, ընկերությունը տեղի ունեցածը հրաժարվել էր մեկնաբանել, ինչի առթիվ քաղաքացիները բողոքներ էին ներկայացրել:
Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարտերային թռիչք կիրականացվի, և հուլիսի 26-ին Եգիպտոսում մնացած ՀՀ 132 քաղաքացիները տեղափոխվեցին Հայաստան, բացի այդ` իրականացվեց ևս մեկ թռիչք ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար:
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02