Մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը իրեն նախկին աշխատանքում վերականգնելու համար: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ դիմումատուի փոխանցմամբ՝ աշխատավայրից իրեն ծանուցել են, որ կազմակերպության լուծարման հիմքով ազատվել է աշխատանքից, մինչդեռ ինքը 2017 թվականից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Բացի այդ, աշխատանքից ազատելիս այլ աշխատանք չի առաջարկվել` չնայած այն հանգամանքին, որ աշխատավայրում իրեն փոխարինող աշխատակիցը շարունակում է աշխատել որպես հիմնական աշխատող: Արդյունքում զրկվել է նաեւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Բողոքի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, պարզաբանումներ ստանալու պահանջով գրություն է հասցեագրվել պետական իրավասու մարմնին: Ստացված պատասխանների համաձայն, Մարդու իրավունքների պաշտպանի գրությունն ուսումնասիրելու արդյունքում, քաղաքացին վերականգնվել է նախկին աշխատանքում: Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ արգելվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատել հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կնոջը:
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02