ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ 81 միլիոն դոլար է տրամադրել Զիկա վիրուսի դեմ պայքարի համար:
ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Սիլվիա Բերուելը համապատասխան նամակ է ուղարկել, որի համաձայն, 34 միլիոն կտրամադրվի Առողջապահության ազգային ինստիտուտին, իսկ մնացած 47 միլիոն դոլարը` կենսաբժշկական հետազոտությունների եւ վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքի համադրման լիազոր մարմնին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը նամակով կոնգրեսին էր դիմել «լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար, որովհետեւ, տեսչության գնահատականի համաձայն, Զիկա տենդի դեմ պայքարի միջոցները ԱՄՆ-ում կսպառվեն սեպտեմբերին մոտ: Ներկայումս երկրում վիրուսի դեմ պայքարի համար արդեն 374 մլն դոլար է տրամադրվել, դրանցից 47 մլն-ը տրվել է առողջապահության ինստիտուտներին:
ԱՄՆ-ում Զիկա վիրուսի արդեն ավելի քան 1,6 հազար դեպք է գրանցվել, այդ թվում` մոծակներից վարակման 14 դեպք Մայամիում, որտեղ որոշ շրջաններում վարակված մոծակների պոպուլյացիա է հայտնաբերվել:
Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդուն է փոխանցվում մոծակներից եւ բնութագրվում է բարենպաստ ընթացքով տենդով: Վիրուսն առավելապես վտանգավոր է հղի կանանց համար, որովհետեւ ենթադրվում է, որ այն պտղի մոտ միկրոցեֆալիա է առաջացնում` ուղեղի հնարավոր ծանր վնասմամբ:
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44