Հայրենիքի համար զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Երկրապահ Կամավորականների Միության առաջնորդներին, անդամներին ԱՍԱԼԱ-ի նախկին անդամներին, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ հրամանատարներին, սպաներին և զինվորներին. Հարգելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, մարդկային քաղաքակրթության ակունքներից հայ մարտիկի կերպարը հայտնի է մարդկությանը: Պատմության բոլոր ոլորաններում հայ մարտիկը զարմացրել է իր նվիրումով, քաջությամբ, սկզբունքայնությամբ ու հնարամտությամբ: Ոչ միայն հայրենիքի, այլ նաև հին ու նոր կայսրությունների բանակներում և բոլոր արդար ու նվիրական դատերի պաշտպանության մեջ հայ ազատամարտիկի տիպարը հանրահայտ է՝ սկսած նախապատմական թե դասական պատմության օրերից մինչև այսօր: Սակայն այսօր, Ստամբուլյան կոնվենցիայի միջոցով, դարանակալ մեր թշնամիները արշավ են սկսել՝ արմատից վերացնելու հայի հենց այդ տեսակը: Հայի տեսակը, նրա մշակույթը, հասարակական կառուցվածքը՝ բնափոխելով, փորձ է արվում ի բնե ստրկացնել մեր ժողովրդին: Մենք երդվել ենք թույլ չտալ նման բան և Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» Հասարակական նախաձեռնության անունից սույնով դիմում ենք Ձեզ, կոչ անելով Ձեզնից յուրաքանչյուրին, միանալ մեր շարժմանը: Մեր պարտքն է առաջիկա օրերին և շաբաթներին համախմբել հայությանը գերագույն մեկ սկզբունքի ներքո, այն է՝ անառիկ դարձնել հայկական ավանդական ընտանիքի հիմքը, որովհետև հենց այնտեղ է ծնվում հայ հերոսական մարտիկի կերպարը: Այս պայքարում չկան նեղ անձնական, կուսակցական, փառքի կամ նյութական շահեր, սա յուրաքանչյուր հայի պայքարն է՝ հանուն հայկական հազարամյա արժեքների և հետևաբար գոյությանը: Սպասում ենք բոլորիդ՝ լեգենդար առաջնորդներ ՀՀ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ շարքային զինվորներ, Բեռլինն ազատագրող վետերաններից մինչև ապրիլյան պատերազմի հերոսներ, վետերանների միությունների առաջնորդներ և առօրյա կյանքով ապրող անանուն նվիրյալներ, տեր կանգնեք Ձեր պահպանած ավանդությանը, հայ մարտիկի նվիրական կերպարին, հենց այսօր, վաղն արդեն ուշ կլինի: Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» Հասարակական նախաձեռնություն Երևան 5 Օգոստոս 2019
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02