Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնի համար կոմպետենտ չէ, մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ընդհանրապես չի տիրապետում այդ պաշտոնի առանձնահատկություններին: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: Նա վստահ է, որ ինչ-որ ժամանակահատվածում քաղաքապետն ինքնուրույն կհամոզվի և հրաժարական կտա: Սամսոնյանի խոսքով՝ քաղաքապետը 10 ամսում ուներ բազմաթիվ հնարավորություններ, որպեսզի իրականացներ իր նախընտրական խոստումները: «Աղբահանության համատեքստում Մարությանն ամբողջությամբ ձախողվեց, ուներ բոլոր հնարավորություններն աշխատանքը ճիշտ կազմակերպելու: Վերելակների, ճանապարհների հարցում նույնպես թերացել է: Ամենակարևոր հարցերից մեկը, որն անընդհատ խնդիր է առաջացնում, թափառող կենդանիներն են: Նկատվում է ագրեսիվ պահվածք, և այդ վարքի հիմնական պատճառը փողոցներում աղբի պարունակության այն աստիճան ավելացումն է, որ այդ կենդանիներն արդեն ուտում են աղբը»,- ասաց Նարեկ Սամսոնյանը: Հաջորդ խնդիրը, որ նկատեց Սամսոնյանը, գիշերային լուսավորության բացակայությունն է: Նրա խոսքով՝ գիշերը՝ ժամը 3-ից կամ 4-ից հետո, Երևանի շատ փողոցներում լուսավոր փողոցներ չեն լինում, ինչը վտանգավոր է: «Այսօր, կարծում եմ, ամենամեծ խնդիրներից մեկը վերելակների հարցն է: Ոչ մեկը չգիտի, թե վերելակ նստելուց հետո ինչ է իրեն սպառնում: Բոլորն այդ մտավախությամբ են ապրում: Վերջերս պարզվեց, որ քաղաքապետարանը դրա հնարավորությունն էլ չունի: Ես չգիտեմ քաղաքային մի բնագավառ, որը կարող ենք դրական կողմով ներկայացնել»,-ասաց Սամսոնյանը: Նա նաև վստահ է, որ Երևանի քաղաքապետն իր պաշտոնավարման ավարտին չի հասնելու, հակառակ պարագայում Երևանցիները կբացատրեն, կհասկացնեն, որ նա այլևս չպիտի լինի քաղաքապետ: «Ես հուսով եմ, որ նա կհասկանա, որ Երևանը բեմ չէ, ինքն էլ այլևս այն դերասանը չէ, որին ժողովուրդը ծափահարում էր և կհեռանա, եթե նա չհասկանա, վստահ եմ, որ երևանցիները դա սկսելու են ցույց տալ, որովհետև, այն, ինչ որ այսօր կատարվում է Երևանի փողոցներում, առաջինը վնասում է երևանցուն: Այդ աղբը մարդիկ սկսելու են տանել Հայկ Մարությանի տուն»,- եզրափակեց Սամսոնյանը:
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02