ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 13-ին ընդունել է Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին: Այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հավելելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռումինիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կորնել Իոնեսկուն նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացման համար։
« Գոհունակությամբ արձանագրել ենք անցած տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը: Միաժամանակ նշել ենք, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և անհրաժեշտ է ակտիվ աշխատանքներ տանել այն իրացնելու համար: Այս համատեքստում կարևորվել է հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
Առանձին անդրադարձ ենք կատարել համեմատաբար վերջերս բացված Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթին, որը մեծ դեր կարող է խաղալ գործարար կապերի և զբոսաշրջության ակտիվացման գործում:
Ընդգծել ենք նաև Ռումինիայի հայ համայնքի ունեցած դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում»,- գրել է Ավինյանը:
14:56
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02