Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010թ. ի վեր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվում է պատարագ տարին մեկ անգամ: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։
Միայն 2015թ. թուրքական իշխանությունների կողմից տրված դադարից հետո վերջին երկու տարիներին շարունակվում է պատարագ մատուցվել Սուրբ Խաչ եկեղեցում:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Վանի նահանգային կառույցի ղեկավար Մուզաֆֆեր Աքթուղը հայտնել է, որ արդեն սկսվել են սեպտեմբերի 8-ին կայանալիք պատարագի նախապատրաստական աշխատանքները:
Աքթուղի խոսքով` Թուրքիան ակնկալիքներ ունի, որ այս տարի պատարագին ավելի շատ մարդ կմասնակցի, քան նախորդ տարի էր:
Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ սեպտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը այնտեղ պատարագ մատուցելու թույլտվություն էր ստացել։
Եկեղեցու վերանորոգումից հետո առաջին անգամ պատարագ մատուցվեց 2010թ. սեպտեմբերի 19-ին: Սուրբ Խաչ եկեղեցում 2015թ. թուրքական իշխանություններն արգելել էին պատարագ մատուցել` անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով: Վերջին անգամ պատարագ մատուցվել է 2018-ին:
14:56
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02