Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը մեկ շաբաթ է, ինչ ծանոթ է Երևանի Աղյուսագործերի 86 հասցեում ապրող բնակիչների խնդրին՝ կապված կոյուղագիծ չունենալու հետ: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղում ֆիքսել են, որ կոյուղագիծն ապօրինաբար փակվել է:
«Ռոստոմյան 91 հասցեի բնակիչն ինքնիրավչություն է դրսևորել՝ խախտելով 4 տների իրավունքները: Երևանի քաղաքապետարանը՝ մեզ պարտադրված քաղաքապետի հետ, ապացուցում է, որ անմեղսունակ է և չի հետաքրքրվում բնակիչների առողջությամբ: Այստեղ համաճարակի լուրջ խնդիր կա, քաղաքապետարանն իր միջոցներով պետք է խնդիրը լուծեր, այդ հարցը չէր կարող այսքան ձգձգվել»,- ասաց նա՝ մեջբերելով օրենքի հղումները, որոնք փաստում էին, որ քաղաքապետարանն անգործությամբ է զբաղվել:
Աղեկյանի խոսքով՝ Երևանին քաղաքային իշխանությունն աչք է փակում խնդրի վրա, որովհետև Ռոստոմյան փողոցում ապրում է բարձրաստիճան անձ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը:
«Պարոն քաղաքապետ, դուք պետք է ոչ թե բեմի վրա քվե աղերսեիք՝ բեմից աջ ու ձախ թռնելով, դեմք ծամածռելով, այլ պարտադրեիք Երևանի ՏԻՄ կառավարման մասին 55-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետի առաջին մասին պայմանները»,- շեշտեց Սոնա Աղեկյանը:
Վերջինս չի բացառում, որ քաղաքապետն ի զորու չէ խնդիրը լուծել, այդ պատճառով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սոնա Աղեկյանը կոյուղաջրերից նմուշներ վերցրեց, որից մեկը տանում է Քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետն առարկայորեն ծանոթանա խնդիրն, իսկ մյուսը տանում են համաճարակաբանության լաբորատորիա:
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02